Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի պատանիների աշխարհի առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո պայքարը վերսկսեցին վեցերորդ տուրում: 16 տարական պատանիների մրցաշարում չեմպիոնության լուրջ հայտ է ներկայացնում միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը, որն այսօր տարավ վեցերորդ անընդմեջ հաղթանակը եւ մոտակա մրցակիցներից առաջ անցավ ամբողջ մեկ միավորով: Գերազանց մրցելույթներ են ունենում նաեւ մեր 18 տարեկաններից Մանուել Պետրոսյանը, որը 5,0 միավորով ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինի հետ բաժանում է 1-ին տեղը, եւ Սիրանուշ Ղուկասյանը, որը նույնպես ունի 5,0 միավոր եւ բաժանում է 1-ին հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ