«Հեքիաթ էր, թե մենք ջերմուկով կարող ենք երկիր պահել: Դա ասողներից մեկն էլ Խաչիկ Ստամբոլցյանն էր, որը բարցովկաներով գալիս էր «Պետմատ»` ատոմակայանը կանգնեցնելու, Նաիրիտը` փակելու: Ես իրեն ասել եմ` եղբայր, սոված փորին մաքուր օդից չեն խոսում: Ստամոքսի հարցը պիտի լուծենք` նոր այդ բաների մասին խոսենք: Բայց մարդիկ որոշեցին, որ ջերմուկով երկիրը կպահեն: Դրա համար էլ այս վիճակին եկանք, չթողեցին, որ ամեն ինչը էվոլյուցիոն ճանապարհներով տեղի ունենար, ինչպես Ուկրաինայում, Բելառուսում եւ այլուր»,- «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի տնտեսական զարգացումների մասին իր մտորումները ներկայացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը:
Զրույցի այլ ուշագրավ մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտում»
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ