«Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին որպես պարգեւ ավտոմեքենա կտրամադրվի: Այս երկու ավտոմեքենաները ձեռք բերելու համար կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը 10 միլիոն 400 հազար դրամ գումար է ուզում պետբյուջեից:
Ըստ որոշման նախագծի, յուրաքանչյուր մեքենայի արժեքն է 5 միլիոն 200 հազար դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ