Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Ադրբեջանին սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչները մեզ բողոքեցին, որ իրենց հողերը չեն ոռոգվում, իսկ գյուղի տարածքով անցնող Կողբագետի ջրերը հոսում են Ադրբեջան: Ամառվա ընթացքում գետի ջրերը պակասում են, սակայն գարնանային, աշնանային վարարումների ժամանակ գետը ջրառատ է դառնում: Տարիներ շարունակ տարբեր ատյաններում արծարծվում է ջրամբար կառուցելու, Կողբագետի ջրերը ոռոգման նպատակով կուտակելու անհրաժեշտության մասին:
Ջրամբարներ չկան նաեւ Աղստեւ, Ոսկեպար, Կիրանց գյուղի տարածքով հոսով Քարահան գետերի վրա: Հավելենք, որ խնդիրը տնտեսականից զատ, ունի նաեւ ռազմավարական նշանակություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ