Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրայինի «Ամենակարող երգիչ» նախագծին, որի թողարկումներից մեկի ժամանակ մրցել են ռեստորանային երգիչները, ու որը քննարկվել էր հիմնականում բացասական համատեքստում, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը նշեց. «Մրցույթ անելու կարիք չկա, որովհետեւ ռեստորանային երգիչներն այնպես են գրավել պրոֆեսիոնալ բեմերը, ու դա արդեն գագաթնակետն է: Մեկնաբանության կարիք էլ չկա, դեռ մի հատ էլ, որ մրցույթ հայտարարեն, արդեն աշխարհը շուռ է գալիս»:
Արվեստագետի ձեւակերպմամբ. «Ժողովրդական, աշուղական երգի մրցույթների միջոցով մի քիչ մաքրվել էր «մեր պղտոր ջուրը», ու հիմա ի՞նչ՝ նորից ռեստորանային երգիչների մրցույթներ ե՞նք անում: Ես կատեգորիկ դեմ եմ նման մրցույթներին; Իրենց համար մրցույթ են անում, որ հետո ասեն մրցույթի դափնեկիր է, գնա այդ ռեստորանում ավել փող աշխատի՞: Թողեք հանգիստ ապրենք էլի՞»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ