Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն մառազմատիկ դեմքերն էին, այս փոփոխությունները խիստ անհրաժեշտ էին». Քոչարյանը՝ նոր կառավարության մասին

Սեպտեմբեր 28,2016 18:17

«Ճահճացած վիճակ էր, անընդմեջ դեժավյուի մեջ էինք՝ նույն մառազմատիկ դեմքերը տեսնելով, այս փոփոխությունները խիստ անհրաժեշտ էին»,- նոր կառավարության մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ նրա, նոր վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է կոտրել գործող համակարգի ողնաշարը, որից ամբողջ հասարակությունը բողոքում էր: Նա նաեւ անուղղակի ասաց, որ որոշ մարզպետեր, այդ թվում Սուրիկ Խաչատրյանը հեռացվելու են պաշտոնից. «Արդեն որոշված է, եթե լուրը մեդիա դաշտ է նետվել, եթե որոշած չլինեին, նման բան չէր լինի»:

Կարեն Քոչարյանի համոզմամբ, վարչապետի առաջին փորձաքարը հարկային օրենսգիրքն է, հնարավորություն է ստեղծվում այդ օրենքի շտկմամբ նպաստել տնտեսության զարգացմանը.

«Եթե հաշվի առնենք, որ Վրաստանում հանում են շահութահարկը, հարկվելու է դիվիդենտը, ապա պատկերացնո՞ւմ եք, թե մեր քթի տակ ներդրումային ինչ պայմաններ են ստեղծվում: Այս պարագայում ով պետք է գա Հայաստան, ինչու պետք է գա: Հասկանում եմ, որ բյուջե լցնելու խնդիր կա, բայց ինձ թվում է, որ Կարեն Կարապետյանը երկարաժամկետ մտածող է. եթե այս օրենսգիրքն ընդունվի, ապա 3-4 ամսվա համար ինչ-որ հարց կլուծի, բայց հետո՞…հետո բիզնեսներ են փակվելու, նորից հարկ բարձրացնելու խնդիր է լինելու: Ես կարծում եմ, որ այսօրվա կարևոր խնդիրը Հարկային օրենսգիրքն է, որից է կախված, թե շատ բաներ ինչ վեկտորով են գնալու»:

Անդրադառնալով նորանշանակ նախարարներին, Կարեն Քոչարյանը դրական իրադարձություն համարեց. «Ոնց որ 80-ականների սովետը լիներ, նայում ես մեկը մեկից մառազմատիկ են: Չեմ ասում, որ ամեն ինչ լավ կլինի, բայց գոնե նոր շունչ է, վատը կլինեն, հուսով եմ կփոխեն և չեն թողնի, որ նրանք էլ ճահիճ դառնան»:

Քաղտեխնոլոգը նաեւ ասաց, որ կադրային հարցերում արդեն իսկ տեսել է քաղաքական կամքը: Ըստ նրա, Կարեն Կարապետյանին բավականին ազատություն է տրված, նա չի էլ թաքցնում, որ կառավարության կազմում փորձում է ընտրել լավ մենեջերի, քան տվյալ ոլորտի մասնագետի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930