«Խնդիր չկար, որ հարթվեր, մի քիչ շատ են ցանկացել դրամատիկացնել այն, ինչ տեղի է ունեցել, շատ պարզ խոսակցություն է եղել թե՛ մեր կողմից, թե՛ վարչապետի կողմից: Լրագրողների հետ հանդիպումից հետո մենք հանդիպել ենք նաև վարչապետի հետ, բազմակողմանի քննարկել ենք նրա ծրագրերը, մոտեցումները, աշխատանքի ուղղությունները: Եվ մեզ մոտ ամրապնդվել է այն համոզումը, որ ի սկզբանե գոյություն ուներ, այն է՝ իսկապես վարչապետը եկել է արմատական փոփոխություններ իրականացնելու, եկել է նոր խաղի կանոններ սահմանելու: Մենք ի սկզբանե ասում էինք, որ միայն մարդկանց փոփոխությունը շատ բան չի տա, եթե չեն փոխվում նաև ներիշխանական հարաբերությունները, որոնք պետք է համապատասխանեն այն ծրագրերին ու նպատակներին, որոնք այսօր պարտավոր ենք իրականացնել երկրի զարգացմանն արագ տեմպ հաղորդելու համար»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, երբ կառավարության առաջին նիստում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը քննադատեց ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին, Արմեն Ռուստամյանը հաջորդ իսկ օրը խորհրդարանական ճեպազրույցներում ասաց, որ Կարեն Կարապետյանը շոու է անում: ՀՅԴ-Կարեն Կարապետյան անմիջական եւ հեռակա «բանավեճերի» արդյունքում ՀՅԴ-ն պաշտպանեց իր երեք պորտֆելները կառավարությունում` թեթեւ սրբագրումներով` Արծվիկ Մինասյանն այլեւս բնապահպանության նախարար է:
Լրագրողները Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել էին` ինչ է փոխվել ՀՅԴ-ի եւ Կարեն Կարապետյանի հարաբերություններում:
Կարդացեք նաև
Արմեն Ռուստամյանն ասում է, որ ՀՅԴ-ում խնդիր չունեն վարչապետի որդեգրած մարտավարության հետ կապված. «Պատրաստ ենք ամեն ինչով աջակցել, որպեսզի նա հաջողի։ Դա է եղել մեր պատրաստակամությունը, ինչը արտահայտել ենք նաև նրա հետ հանդիպման ժամանակ։Եթե վարչապետն առաջարկել է, որ Արծվիկ Մինասյանի կարողությունները օգտագործվի այս ոլորտում, ինչո՞ւ պիտի դա մերժենք։ Վարչապետն առաջարկել է, մենք էլ մեր թիմով աջակցելու ենք, որ վարչապետի դրված խնդիրները լուծվեն։ Այսօր մենք դյուրին պայմաններ ենք ուզում ստեղծել վարչապետի համար, որպեսզի նրա առջև դրված լուրջ բարեփոխումներն իրականացվեն արագ, որովհետև դա բխում է բոլորիս շահերից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարեն Կարապետյանը նույն բանն է անում, էդ ՀՅԴ-ականներն են հերթական անգամ փորձում համ հաճույք ստանալ համ կույս մնալ