Լրահոս
Օրվա լրահոսը

Վախթանգ Միրումյանը` ՊԵԿ-ի մեկ միլիոնանոց բազմոցի մասին

Սեպտեմբեր 28,2016 17:54
pek

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը չի լսել որեւէ դեպքի մասին, որ Հայաստանում բիզնես խլած լինեն: Հիշեցնենք, նման հայտարարություն արեց նորանշանակ Կարեն Կարապետյանը խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում:

«Ես չեմ լսել նման դեպք: Եթե վարչապետը հայտարարել է նման դեպք, ուրեմն՝ տեղեկություններ կան վարչապետի մոտ»,- խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց պարոն Միրումյանը:

Aravot.am-ի հիշեցմանը`«Հին Էրիվանի» սեփականատերը բազմիցս է իր բիզնեսը խլելու մասին հայտարարություններով հանդես եկել, տարբեր դատական ատյաններում փորձում է իր շահերը պաշտպանել ու առայժմ անարդյունք, Վախթանգ Միրումյանն ասաց. «Ես նման տեղեկատվություն չունեմ, հիմա ես ձեզ ինչպե՞ս պատասխանեմ»:

RA National Assembly session took place

ՊԵԿ փոխնախագահը խոսել էր նաեւ հարկային թերակատարումների մասին: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` տնտեսության նման ծանր իրավիճակում ՊԵԿ-ը չէ՞ր կարող ավելի համեստ ծախսեր անել: Հիշեցնենք, խոսքը ՊԵԿ-ի կողմից մեկ միլիոն դրամով բազմոցի գնման մասին է: Խղճուկ բյուջեի պարագայում պարտադի՞ր են նման ճոխ գնումները` հարցրեց լրագրողը:

«Իհարկե, ճոխությունները պետք է ընդհանուր առմամբ, կրճատել: Ես չեմ կարծում, որ պետական եկամուտների կոմիտեում նման ճոխությունների են դիմում: Միգուցե դուք ասում եք բազմոց մեկ միլիոն ութսուն հազար դրամանոց, բայց այդ բազմոցը ոչ թե մեկ բազմոց է, այլ մի ամբողջ կոմպլեկտ է: Ես չեմ կարող հիմա մանրամասներ հայտնել դրա վերաբերյալ, բայց չեմ կարծում, որ այն պատկերացումները, որոնք ունեք դրա մասին, իրականությանը չեն համապատասխանում, որովհետև մեր կառույցում ևս խնդիր է դրված խնայողաբար օգտագործել հարկատուների գումարները և գնալ կրճատումների ճանապարհով»:

ՊԵԿ փոխնախագահը դեմ չէ, որ միշտ էլ կարելի է ավելի էժան գնով ձեռք բերել ապրանքը, բայց վկայակոչում է գնումների ընթացակարգը` ովքեր մասնակցում են գնումների մրցույթներին, նրանցից էլ ձեռք է բերվում անհրաժեշտ ապրանքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930