Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նադեժդա Սարգսյանը՝ «ռաբիսների» մրցույթի մասին

Սեպտեմբեր 28,2016 17:42

Aravot.am-ը Հանրայինի աղմուկ հանած «Ամենակարող երգիչ» նախագծի ժյուրիի անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում նախագծի մասին դժգոհություններին, որն արգելելու պահանջով արդեն ստորագրահավաք է սկսվել change.org-ում:

Տիկին Սարգսյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ աղմուկն այդքան էլ արդարացված չէ, քանի որ «Ամենակարող երգիչ» նախագիծը միջոց է ցույց տալու համար, թե ինչպես չպետք է երգել. «Նախագծի նպատակն է՝ նպաստել, որ ռեստորաններում էլ գրագետ երգեն»

Երգչուհին նաեւ հավելեց, որ առաջիկայում ժողովրդական եւ ազգային երգ էլ կհնչի աղմկոտ նախագծի շրջանակներում, կհրավիրվեն լավագույն մասնագետները, քանի որ «Ամենակարող երգչի» նպատակն է ռեստորանային երգը մաքրելը: Նադեժդա Սարգսյանի ձեւակերպմամբ, ռեստորանային հանդիսատեսն էլ իրավունք ունի որակյալ երաժշտություն լսելու:

Ժյուրիի մեկ այլ անդամ՝ ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոն (Հայկ Ղեւոնդյան) asekose.am-ին ասել էր, որ նախագծի վերաբերյալ աղմուկն իրեն չի հետաքրքրում. «Ինձ հրավիրել են հանդես գալ որպես ժյուրի, ես էլ համաձայնվել եմ: Առաջին հերթին, թող Հ1-ը մտածի, թե ինչու է ինձ կանչել և եթե պրոյեկտն արել են, թող պրոյեկտի տերը մտածի»:

Իսկ ավելի վաղ, ճանաչված օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էր իր զայրույթն արտահայտել Ֆեյսբուքում՝ գրելով՝ «Ոտքի´, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930