Հանրային խորհրդի անդամների մեծ մասը գոհ է ՀՀ նոր վարչապետի հետ հանդիպումից: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով Կարեն Կարապետյանի եւ Հանրային խորհրդի մի շարք անդամների հանդիպմանը` ասաց Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում վարչապետը հանդիպելու է Հանրային խորհրդի բոլոր անդամների հետ:
Թե ինչ ակնկալիքներ նա ունի նոր կառավարությունից, Սադոյանն ասաց. «Միշտ աշխատում եմ խուսափել անձնավորման գործընթացից: Մարդիկ խիստ կարեւոր են, բայց ավելի կարեւոր են նրանց ծրագրերը, տվյալ դեպքում` թե ինչ ծրագիր է ընդունելու այս կառավարությունը: Այն, ինչ այսօր տեսնում եմ, ավելի շատ ուղղված է մասնագիտական կառավարության ձեւավորմանը: Հին կառավարությունն ինձ համար բոլորովին ընդունելի չէր, իսկ նոր կառավարությունը բավականին օգտակար կարող է լինել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ