Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում խախտվել են քաղաքացիների հիմնարար իրավունքները. Freedom House

Սեպտեմբեր 28,2016 17:00

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է contact.az-ը:

«Ընդունելով քվեարկության արդյունքները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտել է իր սեփական պահանջները: Արդյունքները հաստատվել են՝ չնայած կեղծման ակնհայտ փաստերին՝ զանգվածային լցոնումներ, կեղծումները գրանցած անձանց և բողոքողների ձերբակալություններ և այլ խախտումներ»,- ասել է կազմակերպության փոխտնօրեն Ռոբերտ Հերմանը:

Հերմանը նշել է, որ այդ կերպ ԿԸՀ-ն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ:

Հիշեցնենք, հուլիսի 27-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ երկրի քաղաքացիները ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ են քվեարկել նոր սահմանադրությամբ նախատեսվող բոլոր փոփոխություններին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930