Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական արտադրանքի փոխադարձ մատակարարումները վերջին 7 տարում ավելացել են 4 անգամ: Այս մասին Բաքվում ընթացող ADEX-2016 սպառազինության ցուցահանդեսին հայտարարել է Ադրբեջանի Ռազմարդյունաբերության նախարարության «Շարգ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Իլգար Նազարովը:
«Անկասկած, աճ կա: Վերջին 3-4 տարիներին այդ ցուցանիշն արագորեն աճում է: 2009թ. համեմատությամբ մեր համագործակցությունն ընդլայնվել է 4 անգամ»,- ասել է նա՝ պատասխանելով զենքի փոխադարձ մատակարարումների մակարդակի վերաբերյալ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցին:
Նազարովը մեկնաբանել է, որ Ռուսաստանից ստացված պետպատվերի շրջանակում ադրբեջանական ձեռնարկություններն արտադրում են ՄիԳ-29, Սու-27, Սու-30 ինքնաթիռների, ինչպես նաև տարբեր տեսակի հրթիռների բաղադրիչներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ