Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանին շնորհվեց «Ոսկե բանալի» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2016 16:32

Սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրվան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 15-ամյակի առթիվ կայացած տեղեկատվության ազատության «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ շնորհվեց ՀՀ կառավարությանը` որպես «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային կազմակերպության շրջանակում հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառություններն իրականացրած լավագույն պետական մարմին:

«Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որը բնորոշում է ժողովրդավարական պետություններին: Տեղեկատվության ազատության իրավունքի առանձնահատկությունն այն է, որ մարդու հիմնարար ազատությունների իրականացման համար հանդիսանում է շարժիչ ուժ: Հենց այս իրավունքն է ապահովում բաց կառավարում եւ կառավարման թափանցիկություն: Համոզված եմ` այս իրավունքի իրականացումը ծառայելու է պետության բարեկեցության բարձրացմանը»,-ելույթում ասաց «Ոսկե բանալի» ստացած ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

vkayakanՆա տեղեկացրեց, որ Կառավարությունն այս պահին քննարկում է տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման նոր հայեցակարգը. «Այն արդեն հրապարակված է, եղել են բազմաթիվ քննարկումներ: Կառավարության ներքո քննարկումը գրեթե ավարտական փուլում է: Տեղեկատվության թափանցիկության համար պատասխանատվությունը կիսում են Կառավարությունը, գործարարները եւ քաղհասարակությունը»:

david-harutyunyanՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Դիրկ Լորենցը նշեց` ողջունում են ՀՀ կառավարության ջանքերն ուղղված գործունեության թափանցիկությունն ապահովելուն:

liana-doydoyanԱյս անգամ «Ժանգոտ կողպեք» մրցանակը ոչ մի կառույցի չշնորհվեց, քանի որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 15-ամյակը որոշել էին նշել առանց  «վատ լուրերի»: Կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ մրցանակաբաշխության տարբեր տարիներին Երեւանի քաղաքապետարանը, որպես տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից փակ կառույց, մի քանի անգամ արժանացել է «Ժանգոտ կողպեքի», հետագայում սակայն` լավ աշխատել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930