Հայաստանի հանրային հեռուստաընկերության հիմնական նպատակն իր գործունեության ողջ ընթացքում առաջին հերթին եղել եւ շարունակում է լինել որակյալ եւ դիտարժան եթեր մատուցելը: Լինելով հանրային հեռուստաալիք՝ Առաջին ալիքը խնդիր ունի ապահովելու այնպիսի եթերացանց, որն իր բնույթով կբավարարի հասարակության ամենատարբեր խմբերի պահանջներն ու հետաքրքրությունները: Միայն վերջին 3 տարիների ընթացքում եթեր հեռարձակված հաղորդումների 32 տոկոսը կազմել են մշակութային հաղորդումները, 7,7 տոկոսը՝ գիտալուսավորչական ծրագրերը, իսկ 7 տոկոսը՝ կրթական:
Բավական է միայն նշել, որ վերջին 3 տարիների ընթացքում Հանրային հեռուստաընկերության եթերում հնչել է ավելի քան 400 ժամ դասական երաժշտություն՝ ներառելով ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային արվեստի լավագույն նմուշները:
Ինչ վերաբերում է հանրության կողմից լայն քննարկում ստացած «Ամենակարող երգիչ» նախագծին, ապա դրա հիմնական նպատակը հեռուստադիտողներին նոր անուններ բացահայտելու հնարավորության ընձեռումն է: Հեռուստատեսային տվյալ հարթակում մրցում են ակումբային եւ ռեստորանային երգիչները, ովքեր, ըստ հաղորդման ձեւաչափի, յուրաքանչյուր շաբաթ ներկայանալու եւ իրենց ուժերը փորձելու են տարբեր ժանրերում եւ թեմատիկ ուղղություններ ունեցող երգերի միջոցով:
Հաղորդման առաջին եթերի ընթացքում մասնակից երգիչներին հնարավորություն է տրվել երգել իրենց նախընտրած ստեղծագործությունները, իսկ երկրորդ թողարկման թեման ընտրվել է 6/8-ը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ստեղծագործությունները առավելագույնս մոտ են մասնակից երգիչ-կատարողներին: 6/8-ը եղել է մեծ նախագծի` վերոնշյալ ժամանցային հաղորդման, մի փոքր հատվածը միայն:
Կարդացեք նաև
Հաջորդող շաբաթների ընթացքում մասնակիցները ներկայանալու են այլ ոճերում. հեռուստադիտողները նրանց տեսնելու է ժողովրդական ժանրում, գնահատելու նրանց կատարմամբ երեւանյան երգերը, հայրենասիրական կատարումները, հայ կոմպոզիտորների ստեղծագորությունները, միջագային հիթերը, դուետները եւ այլն:
Նախագծի ժյուրիի հիմնական անդամներ Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը, ինչպես նաեւ տվյալ օրվան համապատասխան հրավիրյալ ժյուրին օգնելու են, որպեսզի մրցույթի մասնակից-կատարողները յուրաքանչյուր ժանրում կարողանան առավել գրագետ կերպով ներկայանալ, առավել մաքուր երգել, իսկ հեռուստադիտողներին ցույց տալ, որ իրենց կողմից սիրված երգիչները կարող են նաեւ այլ կերպ երգել, նոր ժանրերում ներկայանալ, առավել հետաքրքիր լինել:
Նախագծի հաջորդ թողարկման թեման ժողովրդական երգն ու երաժշտությունն է, որը եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21:50-ին: Հրավիրյալ ժյուրիի անդամը կլինի Ռուբեն Մաթեւոսյանը: Հաղորդման անոնսը՝ կից
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին