Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ աշխատակցի մասնակցությամբ անօրինական գործողությունների շղթա է բացահայտվել. 60 մլն դրամի վնաս պետությանը.

Սեպտեմբեր 28,2016 15:09

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը պարզել է, որ անհատ ձեռնարկատեր Գոհար Վլասյանի կողմից կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու և հարկերից չարամտորեն խուսափելու արդյունքում, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է շուրջ 60 մլն դրամի վնաս: ՀՀ քրեական օրենսգրքի 205 և 193 հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ գործով մեղադրյալ Գոհար Վլասյանին են պատկանում նաև «Հագտրանս», «Գոհլիլ», «Խաչտրանս», «Վլասգոհ» ՍՊ ընկերությունները,  ինչպես նաև նրա հոր՝ Ռազմիկ Վլասյանի անվամբ հաշվառված Ա/Ձ-ն: Նշված բոլոր կազմակերպությունների և Ա/Ձ-ի միջոցով ծավալվել է ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից դեպի ՀՀ են ներմուծվել կամ բեռնափոխադրվել տարբեր ապրանքներ, իսկ հարկեր չեն վճարվել: 2016թ.-ի մայիսի 27-ին Գոհար Վլասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՊԵԿ աշխատակից Տիգրան Մխիթարյանը, պարբերաբար ուղղորդող տեղեկատվություն է տրամադրել Գոհար Վլասյանին՝ ելնելով իր պաշտոնական գործառույթներից և հարցաքննության արդյունքներից: Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության և վերլուծության բաժնի պետ Տ.Մխիթարյանը պարտավորվել է վճարման դիմաց կատարել Գ.Վլասյանին պատկանող կազմակերպությունների հաշվապահության վարումը: Տեղյակ լինելով, որ Գ.Վլասյանին փաստացի պատկանող կազմակերպությունների գործունեության վերաբերյալ որևէ հաշվետվություն չի ներկայացվել ՀՏ՝ նա ձեռնպահ է մնացել իր աշխատանքային պարտականությունները կատարելուց: Քրեական վարույթի մասին տեղեկանալուց հետո Տ.Մխիթարյանը հորդորել է Գ.Վլասյանին ներկայացնել իր կողմից կազմված հաշվետվությունները, որոնք չեն արտացոլում վճարման ենթակա հարկերի իրական պատկերը:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Տիգրան Մխիթարյանի աշխատասենյակում և բնակարանում, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տնտեսվարողների գործունեությանն առնչվող հաշվապահական փաստաթղթղեր, որոնց հաշվապահությունը նույնպես կատարվել է նրա կողմից:

Նկատի ունենալով, որ Տիգրան Մխիթարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Տիգրան Մխիթարյան

Տիգրան Մխիթարյան

ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Տիգրան Հարությունյանը (գլխավոր լուսանկարում) նշում է, որ ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում  օրինախախտումներ կատարելու միտում է նկատվում. «ՌԴ տարածքում կեղծվում են հաշիվ-ապրանքագրերը, այդ թվում՝ ապրանքի անվանումը և արժեքը, որպեսզի տվյալ տնտեսվարող սուբյեկտը Հայաստան ներմուծելուց հետո պակաս հարկային պարտավորություն ունենա»:  Սակայն Տ. Հարությունյանը վստահեցնում է, որ ՊԵԿ-ի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են բոլոր հանգամանքները, ճշտվել ՌԴ-ում գործող կազմակերպությունների տվյալները: Տնտեսվարող սուբյեկտներին հորդորելով զերծ մնալ նման անօրինական գործողություններից՝ նա ընդգծում է, որ ԵԱՏՄ-ից ներկրվող բեռները գտնվում են ուժեղացված հսկողության տակ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Խնդրում եմ պարզել լուսանկարում երևացողը հանցակիցն է թե բացահայտում կատարողը։

  2. Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ says:

    Շնորհակալություն հետևողականության համար: Նյութի գլխավոր լուսանկարում ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Տիգրան Հարությունյանն է, իսկ հոդվածում տեղադրված է նաև չարաշահում կատարած անձի`ՊԵԿ աշխատակից Տիգրան Մխիթարյանի լուսանկարը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930