Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մեկնարկում է Աշխարհի ամենամեծ դասը

Սեպտեմբեր 28,2016 14:54

ԵՐԵՎԱՆ, 28-ը սեպտեմբերի, 2016թ. – ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունն այսօր մեկնարկեցին Աշխարհի ամենամեծ դասը նախաձեռնությունը, որի նպատակն է հայ երեխաներին սովորեցնել Կայուն զարգացման նպատակների մասին, որոնք 2015թ. սեպտեմբերին ընդունվել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Համընդհանուր նախաձեռնությունը, որը երկրորդ տարին է, ինչ իրականացվում է, տեղի ունեցավ Երևանի թիվ 3 ավագ դպրոցում՝ հնարավորություն տալով 70 դպրոցականների «ստեղծագործել, նախաձեռնել և բարձրաձայնել» այն նպատակների մասին, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են:

Աշխարհի ամենամեծ դասի նպատակն է երեխաներին և երիտասարդներին ներգրավել քննարկումներում, որտեղ ներկայացվում է այն դերը, որ իրենք կարող են ունենալ՝ օգնելու աշխարհին ԿԶՆ-երի նվաճման հարցում, և ոգեշնչել նրանց մասնակցությունը սեփական համայնքներում: Դպրոցականները եզակի հնարավորություն ունեցան համընդհանուր նպատակների մասին լսել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՀՀ կրթությանն և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից:

Հայաստանի դպրոցականները միանում են 100-ից ավելի երկրների տղաներին և աղջիկներին, որոնք սեպտեմբերին նույնպես մասնակցելու են Աշխարհի ամենամեծ դասին՝ սովորելու նպատակների հիմնական թիրախների մասին, ինչպիսիք են՝ հասնել գենդերային հավասարության, ամենուրեք և բոլոր մարդկանց համար վերացնել ծայրահեղ աղքատությունը, պայքարել կլիմայի փոփոխության դեմ և բոլոր երեխաներին հնարավորություն տալ ստանալու որակյալ տարրական և միջնակարգ կրթություն:

«Աշխարհի ամենամեծ դասը երեխաներին սովորեցնում է համընդհանուր նպատակների մասին և նրանց ներգրավում դրանց իրագործման գործընթացում՝ կրթելով ապագայի մարտահրավերների մասին և խրախուսելով փոփոխությունների իրականացումը սեփական համայնքներում», նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Երիտասարդները կարող են աջակցել համընդհանուր նպատակների նվաճմանը՝ իրենց ղեկավարներին դարձնելով հաշվետու տրված խոստումների իրագործման համար և իրենք իրենց դարձնելով պատասխանատու՝ բոլորի համար ավելի լավ ապագա կերտելու համար»:

Acting Minister of Education and Science Levon Mkrtchyan and acting representative of the United Nations Children's Fund (UNICEF) Liv Elin attended the 'World's Biggest Lesson' event at Manuk Abeghyan No. 3 High School

Acting Minister of Education and Science Levon Mkrtchyan and acting representative of the United Nations Children’s Fund (UNICEF) Liv Elin attended the ‘World’s Biggest Lesson’ event at Manuk Abeghyan No. 3 High School

Աշխարհի ամենամեծ դասը եզակի հնարավորություն է՝ խթանելու համընդհանուր քաղաքացիությունը աշխարհի դպրոցներում: Այն օժանդակում է դպրոցականների կրթական գործընթացին՝ մի շարք առարկաների միջոցով, ինչպիսիք են՝ գիտությունը, աշխարհագրությունը, քաղաքացիությունը և տեխնոլոգիան, և օգնում ուսուցիչներին ուսումնասիրել կարևոր համընդհանուր խնդիրներ, ինչպիսիք են՝ մարդու իրավունքները, աղքատությունը և կլիմայի փոփոխությունը: Կառավարության անդամները և մի շարք երկրների նախարարներ դասավանդելու և մասնակցելու են դասերին:

Որպես Աշխարհի ամենամեծ դասի հիմնադիր գործընկեր, ՅՈՒՆԻՍԵՖ-ն անցած տարի ծրագրի փորձնական մեկնարկի ընթացքում օգտագործել է իր համաշխարհային ներկայացվածությունն ու կապերը և ստանձնել կարևոր դեր՝ օգնելով ԿԶՆ-երը դարձնել հասանելի 25 լեզվով ավելի քան 160 երկրում և ավելի քան 500 միլիոն տղաների և աղջիների համար:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930