Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ)աշխատակիցները Aravot.am-ին բողոքեցին, որ 8 ամիս աշխատավարձ չեն ստացել: Նրանք պատմեցին, որ իրենց պարտականությունները բարեխիղճ ձեւով կատարել են, Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր են մատակարարել, սակայն մնացել են առանց ռոճիկի:
Ջրօգտագործողների ընկերության աշխատակիցների աշխատավարձերի գումարները գոյանում են 2 աղբյուրից՝ պետական բյուջեից հատկացումներից եւ մատակարարված ոռոգման ջրի դիմաց գյուղացիների մուծած վարձավճարներից: Ընկերության աշխատողները ոռոգման ջրի վարձերը հավաքագրում են: Աշխատողների վկայությամբ՝ ոռոգման վարձերի գումարների ամենամեծ հավաքագրումը լինում է տարեվերջին, երբ գյուղացիները իրենց աճեցրած բերքի իրացումն ավարտած են լինում:
Ոսկան Սարգսյան