Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն առողջապահության նախարարին ներկայացնելուց շեշտել է «էլեկտրոնային առողջապահության» ստեղծումը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2016 14:37

Սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրվան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 15 ամյակի առթիվ կազմակերպված «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությանը տրվեց մրցանակ` որպես որպես ամենաբաց գերատեսչություն:

Մրցանակը ստացած Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նախարարությունում բարեփոխումները շարունակական են լինելու:

Aravot.am-ը Սերգեյ Խաչատրյանին խնդրեց մանրամասնել, թե ինչ բարեփոխումների մասին է խոսքը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ նախարարության առաջնային նպատակը «էլեկտրոնային առողջապահության» համակարգի ներդրումն է. «Համակարգչային համապատասխան ծրագրի ստեղծման աշխատանքներն ավարտված են, առաջիկայում պետք է լուծվի առողջապահական բոլոր հաստատությունների` այդ ծրագրին միանալու խնդիրը: Առաջիկա 3-4 տարում մենք կունենանք այդ համակարգը, որի առանցքում մարդն է: Հատուկ նշանակություն է տրված քաղաքացու` առողջության մասին տեղեկացված լինելուն: Առանց նման համակարգի ժամանակակից առողջապահությունը պատկերացնելը դժվար է»:

Հետաքրքրվեցինք, թե նոր նախարար Լեւոն Ալթունյանի նշանակումով ինչ բարեփոխումներ են սպասվում: «Այսօր վարչապետը նոր նախարարին ներկայացնելու ժամանակ մեր անելիքների շարքում հատուկ շեշտել է էլեկտրոնային առողջապահության իրականացման անհրաժեշտությունը: Կարծում եմ` նախարարության մինչ օրս գրանցած արդյունքներն ուժեղացնելու խնդիր ունենք, իսկ որոշ մասերով` բովանդակային փոփոխություններ անելու»,-ասաց Խաչատրյանը:

Նա նաեւ նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը նախարարության օրակարգային խնդիրների թվում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930