Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ եւ պաշտպանության նախարարները կնշանակվեն մինչեւ շաբաթվա վերջ

Սեպտեմբեր 28,2016 13:54

Արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հարցը որոշում է հանրապետության նախագահը, նշանակումները կլինեն նախատեսված ժամկետներում: Այդ մասին այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, հիշեցրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա վստահեցրեց, որ մինչեւ շաբաթվա վերջ Կարեն Կարապետյանի կառավարության կազմն ամբողջությամբ կձեւավորվի:

Լրագրողներից մեկը հարցրեց՝ ՀՀԿ-ին խանգարո՞ւմ էին Գագիկ Խաչատրյանը, Հասմիկ Պողոսյանն ու պաշտոնանկ արված մյուս անձինք, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ խնդիրն անձերի մեջ չէ. «Կան նոր մոտեցումներ»:

Deputy Speaker of the RA National Assembly Eduard Sharmazanov spoke about the 'President's speech at the NATO Summit in Warsaw and the Nagorno-Karabakh conflict' at Sputnik Armenia press center

Երեկ խորհրդարանի դահլիճում ԱԺ փոխխոսնակը հայտարարել էր, որ Հայաստանում սեպտեմբերյան հեղափոխություններ չեն լինում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ է ուղղված այդ հայտարարությունը: «Բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ սեպտեմբերյան կառավարության փոփոխությունը դա հեղափոխություն է երկրի համար: Բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ նոր կառավարությունը հնի շարունակությունը չէ: Դա այդպես չէ: Դա բարեփոխում է. սեպտեմբերյան բարեփոխում»,- ասաց Շարմազանովը՝ արդեն որերորդ անգամ կրկնելով՝ ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում բոլոր կառավարությունների գործունեության համար:

«Այո, ՀՀԿ-ն Վազգեն Սարգսյանի կառավարությունից սկսած մինչև օրս բոլոր դրականի և բացթողումների պատասխանատուն է: Իսկ քաղաքական պատասխանատվությունը և քրեական պատասխանատվությունը պետք է տարբերակենք: Երբ որ ասում են քաղաքական պատասխանատվություն, դա քննություն է ընտրությունների ժամանակ: Մենք պատասխանատու ենք, այո: Պարզ ու շիտակ ասում ենք, որ բարեփոխումներից հետո դերակատարությունը շեշտակի ավելացել է և ցանկացած գործչի գործողությունները պայմանավորված պետք է լինեն ոչ միայն նրա անձնական սխալներով, այլ դրա համար պատասխանատվություն կրի այն քաղաքական ուժը, որը նշանակել է այդ պաշտոնյային այդ պաշտոնում: Ու չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանը պետք է վարչապետ դառնար՝ ասեր, ես էլ նոր արձագանքեի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հակադարձելով դիտարկմանը, որ, փաստորեն, ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում նաեւ բոլոր մանր գողությունների համար, ինչի մասին կառավարության նիստում խոսեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930