Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածքներ զիջելու հարցն այլևս գոյություն չունի». Ա1+

Սեպտեմբեր 28,2016 13:53

«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը խորը փակուղում է, և դատելով այն ելույթից, որ հնչեցրել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի նստաշրջանի ընթացքում, հայկական կողմը խստացնում է իր դիրքորոշումը Ադրբեջանի վարած քաղաքականության նկատմամբ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա կարծում է, որ հայկական նոր դիրքորոշումը  պայմանավորված է նրանով, որ Ալիևը հրապարակայնորեն հրաժարվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնց հիմնական նպատակը պատերազմի չվերսկսումն ապահովելն էր։

«Տարածքներ զիջելու հարցը, որը դրված էր մադրիդյան սկզբունքների հիմքում, ըստ էության, այլևս գոյություն չունի։ Եվ այսօր միակ գործոնը, որը խոչընդոտում է պատերազմի վերսկսմանը, հայկական զինված ուժերի պատրաստակամությունն է և նոր զինտեխնիկայով հագեցած լինելու հանգամանքը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930