Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը 817 մլն դրամով ավելի եկամտային հարկի գումար է վերադարձրել՝ հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով

Սեպտեմբեր 28,2016 13:46

Պետական եկամուտների կոմիտեն այս տարի արձանագրել է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվել է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը:

Մասնավորապես, 2016թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 26-ը 2901 դեպքով 1076 ֆիզիկական անձանց է վերադարձվել ավելի քան 925 մլն դրամ եկամտային հարկի գումար՝ ի տարբերություն 2015թ. նույն ժամանակահատվածի, երբ 417 դեպքով 282 ֆիզիկական անձանց վերադարձվել է մոտ 108 մլն դրամ:

2015թ.-ի հունիսից լիարժեքորեն գործող օրենքը դրական ազդեցություն է ունենում շինարարության ոլորտի զարգացման վրա. բնակարանների իրացման շնորհիվ աճում են կառուցապատողների եկամուտները, հետևաբար նաև վճարվող հարկերը, ավելանում են կազմակերպությունների կողմից վճարվող եկամտային հարկի գումարները, քանի որ աշխատողների աշխատավարձի իրական չափերն են հայտարարագրվում: Մեծանում են բանկերի կողմից վարկավորման ծավալները, ուստի նրանց շրջանառության աճը բերում է պետբյուջեի եկամուտների ավելացման:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930