Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաքին մեկ տասնյակից ավելի պատգամավորներ են միացել։ Հիշեցնենք, որ ստորագրահավաքը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։ Ստորագրահավաքին միացել են պատգամավորներ բոլոր ընդդիմադիր խմբակցություններից։ Իշխանական՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորները, բնականաբար, չեն արձագանքել։
Ուշագրավ է, որ չեն արձագանքել նաեւ այլ ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում նաեւ՝ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք՝ ստորագրահավաքին միացել են Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Արմեն Ավետիսյանը, Վահան Կարապետյանը, Վահե Էնֆիաջյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, ՀԱԿ-ից՝ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաեւ Տիգրան Ուրիխանյանը։
ՕԵԿ-ից խոստացել են միանալ, սակայն այս պաին դեռ չեն ստորագրել։ Տեղեկացնենք նաեւ, որ այսօր, ժամը 14.00-ին, ձեւաթուղթը կհանձնվի քննչական կոմիտե։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ