Արշակունյաց 278 հասցեում «Վարդանանք» ռեստորանի դիմաց ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով սեփականատիրոջ կողմից ընդհանուր օգտագործման կոյուղին կամայականորեն փակելու պատճառով մեր՝ բնակիչներիս, բողոքին ի պատասխան այսօր վարչապետի օգնականը, քաղաքապետարանի և Շենգավիթի թաղապետարանի պատասխանատու աշխատակիցները եղան տեղում, խոստացան, որ ամենաուշը մինչև վաղը կեսօր կոյուղին կվերականգնվի, ինչպես նաև խոստացան կարգավորել թաղամասի մյուս ՝ գրեթե շուրջօրյա ջրանջատման, «Վարդանանք» ռեստորանի դղրդոցների խնդիրները։
Շնորհակալ ենք իրավիճակը լուսաբանող լրագրողներից և լրատվամիջոցներից։
Շնորհակալ ենք խնդրին արագորեն արձագանքող և այն բարձաձայնող Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանից։
Լիահույս ենք, որ իրավասու մարմինները խնդիրը, իրոք, վերջնական կկարգավորեն, ինչպես խոստացան, և որ նման անօրեն իրավիճակի առջև չենք կանգնի երբևէ։ Նրանց արձագանքը բավականին արագ էր։ Վերջնական արդյունքների մասին տեղյակ կպահեմ։
Կարդացեք նաև
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ