Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի ու ՀՀԿ-ի միջեւ հակասություններն արդեն աչք են ծակում. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 28,2016 12:49

Կարծում ենք՝ Սերժ Սարգսյանի ընտրությունը Կարեն Կարապետյանի վրա է կանգ առել երկու հիմնական պատճառով։

Առաջին՝ նա հանրապետական չէ եւ ՀՀԿ-ում որեւէ քաղաքական հենարան չունի։ Նկատե՞լ եք, որ Կարեն Կարապետյանը հազիվ երկու շաբաթ է, ինչ վարչապետ է, բայց նրա ու ՀՀԿ-ի միջեւ հակասություններն արդեն աչք են ծակում։ Սերժ Սարգսյանին հենց դա էլ պետք է, որովհետեւ կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում իշխող կուսակցության մեջ (պոլիտբյուրոյում) լուրջ հենարան ունեցող վարչապետը շատ հանգիստ կարող է վերցնել իշխանությունը, իսկ եթե վարչապետն այդպիսի հենարան չունի՝ փաստացի իշխանությունը պատկանելու է կուսակցության ղեկավարին (գենսեկին)։ Հովիկ Աբրահամյանն այդ իմաստով վտանգավոր էր (համենայն դեպս՝ Սերժ Սարգսյանը նման վտանգ զգում էր), իսկ ահա Կարեն Կարապետյանն անվտանգ է՝ «շուշաթրաշ արած» ոզնու պես։

Դրա համար էլ՝ հենց որ ուզում է իր համար գծված սահմաններից դուրս գալ, տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականները նրան տեղն են դնում։ Խմբագրում են նրա ասածները, բացատրում են, թե իրականում ինչ էր ուզում ասել, երեկ էլ բաց տեքստով հայտարարեցին, թե սա Կարեն Կարապետյանի կաբինետը չէ, ՀՀԿ-ի կաբինետն է։

Պարզ ասած՝ Կարեն Կարապետյանի միակ երաշխիքը ՀՀԿ (այսինքն՝ Սերժ Սարգսյանի) վստահությունն է։ Քանի դեռ Սերժ Սարգսյանը նրան վստահում է՝ նա վարչապետ է, հենց որ չվստահեց՝ անմիջապես աշխատանքից կազատի (ինչպես ցանկացած այլ վարձու աշխատողի)։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930