Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանը ժամանակի ընթացքում ապացուցել է, որ որտեղ հայտնվում է՝ կարգուկանոն է հաստատում. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 28,2016 12:44

Չենք կարող ժխտել, որ Արմեն Ամիրյանը ժողովրդի կողմից համակրանք վայելող անձ է, սակայն չենք կարող նաեւ հավաստիացնել, որ դա բավարար է՝ ոլորտի լավ կառավարիչ լինելու համար։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է արվեստագետների հետ։

Դերասան Միքայել Պողոսյան– Արմեն Ամիրյանը ժամանակի ընթացքում ապացուցել է, որ որտեղ հայտնվում է՝ կարգուկանոն է հաստատում։ Նա լավ ճաշակ ունի, կարծում եմ՝ կանի այն, ինչ մինչ այժմ չի արվել։

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյան– Հասմիկ Պողոսյանին ազատելու որոշումը շատ ուշացած քայլ է։ Այդ կինն այնպիսի բարբարոսությունների հեղինակ դարձավ, որոնց հետեւանքները դեռ երկար կհիշեցնեն իրենց մասին։ Իսկ Արմեն Ամիրյանի ընտրությունը բոլորովին էլ հաջող չէ։ Նա երբեւէ մշակույթի ոլորտի հետ ուղղակի առնչություններ չի ունեցել, ծանոթ չէ ներքին խոհանոցին, սպեցիֆիկ առանձնահատկություններին։ Նա լավ մասնագետ էր իր ոլորտում, իսկ այստեղ ձախողման վտանգը շատ մեծ է, առավել եւս, որ մշակույթի ներկա վիճակը շտկելու համար ընդհանրական պատկերացումներ ու գաղափարներ ունենալը դեռ բավարար չէ, անհրաժեշտ են կտրուկ քայլեր, իսկ Ամիրյանի աշխատաոճը նման հեռանկար չի հուշում։

Բեմադրիչ Հակոբ Ղազանչյան- Արմենը մշակույթին շատ մոտ կանգնած մարդ է, օրինավոր անձնավորություն։ Նա երկար տարիներ ղեկավարեց Հանրային ռադիոն եւ կառավարման փորձ ունի։ Կարծում եմ՝ նրան նախարարի պաշտոնում նշանակելը ճիշտ որոշում է:

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930