«Zerbe» կամիկաձե-անօդաչուների մատակարարումները Ադրբեջանի զինված ուժերին կսկսվեն հոկտեմբերին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի Ռազմարդյունաբերության նախարարության «Շարգ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Իլգար Նազարովը:
«Մենք արդեն փորձարկումներ անցկացրել են: Այն կոչվում է «Zerbe»: Այն իր վրա կրում է երկու կիլոմետրանոց բեկորային լիցք: Պայմանագիրը կնքված է: Առաջին մատակարարումը կիրականացվի հոկտեմբերին»,- ասել է Նազարովը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Բաքվում ընթացող ADEX-2016 սպառազինության ցուցահանդեսի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հուշագիր էին ստորագրել՝ Ադրբեջանի բանակը տեղական արտադրության անօդաչուներով հագեցնելու վերաբերյալ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում նշվում է, որ զինվորականներն առաջիկայում կստանան «կամիկաձե» տեսակի և հետախուզական բնույթի հարյուրավոր նոր անօդաչու թռչող սարքեր»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ