Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական կառույցներում Վարդան Արամյանի հանդեպ դրական վերաբերմունք կա. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 28,2016 12:15

2016թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար նշանակված Վարդան Արամյանի մասին կարող ենք ասել` չափած-ձեւած մարդ է։ Բավական կիրթ։ Պետական կառույցներում նրա հանդեպ դրական վերաբերմունք կա։ Առ այսօր սկանդալային ինչ-որ պատմության մեջ չի շոշափվել նրա անունը, իսկ դա արդեն մեծ նվաճում է։

Երեկ՝ օրինակ, իր նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձել է ՀՀ ՖՆ գործունեությանը՝ նշելով, որ ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերը պետք է հասանելի լինեն հանրության համար.

«Մենք պետք է էլ ավելի թափանցիկ լինենք հանրության համար նրան հետաքրքրող  թեմաների վերաբերյալ: Սա նշանակում է, որ տեղեկույթը պիտի տրամադրվի համակարգված ու կանոնակարգված, գրագետ ու ճշտորոշ մոտեցումներով։ Լրատվական հրապարակումներում հաճախ հանդիպող շփոթներից եւ անստույգ տեղեկատվությունից խուսափելու համար մոտ ապագայում ֆինանսների նախարարության կողմից կկազմակերպվեն դասընթացներ կամ սեմինարներ լրագրողների համար, ուր հանգամանորեն կներկայացվեն նախարարության համապատասխան ճյուղերի իրականացրած գործառույթներն ու արձանագրած առաջընթացները»։ Գովելի է, իսկ սեմինարների պահը ամենալավն էր։

Բացի այդ, Վարդան Արամյանը խոսել է բյուջետային խնայողության ռեժիմ սահմանելու մասին. «Անհրաժեշտ է գնալ տնտեսումների ճանապարհով, բացառել չարդարացված ծախսերը, վերանայել ու զնահատել նախարարության ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների աշխատանքների արդյունքները։ Որոշակի փոփոխությունների է ենթարկվելու նաեւ նախարարության կադրային քաղաքականությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդ կադրերի մասնագիտական վերապատրաստմանն ու կատարելագործմանը, պետք է  թարմացվի ու վերամշակվի գործուղումների հաշվետվողական համակարգը»։ Մնում է, որ այս ամենը նախարարը կյանքի կոչի, տեսնենք ինչ կստացվի։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930