Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի դիրքորոշումը պայմանավորված է նոր վաստակավորների կոչումով, որը որ ինքը շռայլեց». Վահան Արծրունի

Սեպտեմբեր 28,2016 11:50

Երգիչ, երգահան Վահան Արծրունին մեկն էր այն արվեստագետներից, որն իր վրդովմունքը  հայտնեց հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի «Ամենակարող երգիչ» հաղորդման առնչությամբ:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մտավորականության վրդովմունքին արձագանքած ՀՀ նախագահի դիտողությանը, պարոն Արծրունին նկատեց. «Քաղաքականությունը քանի որ չի փոխվել ու քանի որ առաջնահերթությունները նույնն են որեւէ մեկը դեռ չի բարձրաձայնել այլ առաջնահերթություններ մշակութային իրականության մեջ, որեւէ լավատեսական բան չեմ կարող ասել, ուզում է նախագահն արձագանքի, անդրադառնա, իրենք խորհուրդներ հավաքեն ու կարծիքներ հարցնեն՝ ինչ-ինչ արվեստագետներից, քանի որ քաղաքականությունն անփոփոխ է, փոփոխություն չեմ ակնկալում: Պետք է փոխվի քաղաքականությունը, որի հետեւանքն են նման հաղորդումները»:

Հիշեցնենք, որ նախագահը նախօրեին հեռուստաընկերության տնօրինությանը դիտողություն էր արել հաղորդման վերաբերյալ՝ հորդորելով նախապես խորհրդակցել մասնագետների հետ, հաշվի առնել նրանց խորհուրդները ու չանտեսել հանրության պահանջները:

Հիշեցնենք նաեւ, որ  մտավորականները «Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչ» նախագծի ցուցադրումը» կոչով ստորագրահավաք են սկսել change.org կայքում ուղղված ՀՌԱՀ-ին և բոլոր մտահոգ հայերին։ Հանրայինի հեռուստաքաղաքականության հետ անհամաձայն քաղաքացիները հայտարարում են. «Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր լսարանի համար պատրաստել և հրամցնել մշակութային բարձր արժեք ներկայացնող հաղորդումներ, նրա գործունեության հիմնական նպատակը կայանում է հասարակությանը կրթելու և զարգացնելու առաքելության մեջ, իսկ նման նախագծերը ուղղակի կործանարար ազդեցություն կարող են ունենալ նույն այդ արժեքների համար»:

vahan-arcruniԸստ պարոն Արծրունու. «Նախագահի արձագանքը պայմանավորված է հենց նրանով, որ մտավորականությունն իր ձայնը բարձրացրեց ու հստակ ձեւակերպում տրվեց, ոչ թե աբստրակտ տվայտանքներ էին կամ մտքերի փոխանակում, այլ հստակ պահանջ՝ դադարեցնել նման պրակտիկան»:

Երգահանի համոզմամբ, նախագահի դիտողությունը ոչինչ չի բերի, այդ թվում նաեւ քաղաքականության փոփոխություն. «Կարծում եմ, որ նախագահի դիրքորոշումը պայմանավորված է այն նոր վաստակավորների կոչումով, որը որ ինքը շռայլեց նույն օրը նույն երեկոյի ընթացքում: Այսինքն, նախագահի իրական արձագանքն ու պատասխանն այս իրականությանը ոչ թե իր խոսքերն են, այլ՝ իր գործողությունները: Դուք գիտեք՝ ով է ստացել վաստակավորի կոչում ու կարող եք մտորել, թե ինչ վաստակների համար»:

Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհել պատվավոր կոչումներ:

Իսկ Հանրային հեռուստաընկերությունը «Ամենակարող երգիչ» նախագծի վերաբերյալ առաջիկայում կտարածի պաշտոնական հաղորդագրություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930