Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Առուստամյանի գործով լրացուցիչ ապացույցներ կներկայացվեն. Hcav.am

Սեպտեմբեր 28,2016 11:06

2016 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Առուստամյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցչի լիազորագրի ժամկետը լրացած լինելու պատճառով:

Դատական նիստին մասնակցում էին հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Դատարանը ստուգեց կողմերի ինքնությունը և լիազորությունները: Ս. Մելիքյանը դատարանին տրամադրեց նոր լիազորագիր:

Գ. Առուստամյանի ներկայացուցչի կողմից գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ կրկին ներկայացված միջնորդության առնչությամբ Դատարանը որոշ հարցեր ուղղեց Տ. Սիրադեղյանին՝ փորձելով հստակեցնել միջնորդություն ներկայացնելու հիմքը: Ինչին վերջինս պատասխանեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է դիմումի ընդունումը՝ վիճարկվող ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածը Գ. Առուստամյանի նկատմամբ կիրառված չլինելու և ոչ թե հակասահմանադրականության հարց չբարձրացնելու պատճառաբանությամբ:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930