Առողջապահության նախարար է նշանակվել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը։ Նրան է պատկանում «Վարդանանց» պոլիկլինիկան։ «Որպես մենեջեր, նա իրեն ապահովագրական բիզնեսում լավ է դրսեւորել։ «Ինգո Արմենիան» նրա օրոք խոշորացել է՝ «կուլ տալով» «Կասկադ ինշուրանսին»»։
Նա 1958 թ. ծնունդ է։ Հարցազրույցներից մեկում ասել էր, որ ինքն իրեն հակաճգնաժամային կառավարիչ է համարում, քան հասարակ մենեջեր։ Այս իմաստով նրա տեղը գտել են՝ փաստորեն, մեր ճգնաժամային օրերում առողջապահության նախարար նշանակելով։
Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ է, անեսթեզիոլոգ եւ վերակենդանաբան, այս ոլորտում է 20 տարի։ 1989-1995 թթ. Երեւանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում անեսթեզիոլոգ է աշխատել, իսկ 1986-1989 թթ. Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում բժիշկ-անեսթեզիոլոգ էր։
Ասում են՝ նա վարչապետ Կարեն Կարապետյանի մանկության ընկերն է։
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում