Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական քաղաքականությունը պիտի լինի պայքար՝ հանուն նրա, որ Թուրքիան ճանաչի տարբեր ազգերի ցեղասպանությունը

Սեպտեմբեր 28,2016 10:26

Բացի ազգային փոքրամասնությունների հիմնախնդրի նկատմամբ ունեցած կուսակցության տեսլականը, ժամանակակից Վրաստանի համար, կենսականորեն կարևոր է այն, թե ինչպես է տեսնում կոնկրետ քաղաքական ուժը երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը: Ինչպես է գնահատում առկա սպառնալիքները, և ընդհանրապես, որքանով է ազգային նրա արտաքին քաղաքականությունը, որքանով է համապատասխանում վրաց պետականության շահերին…

Եթե աչքի տակով անցկացնենք վրաց քաղաքական դաշտը, ապա կնկատենք, որ կուսակցությունների մեծամասնությունը, Վրաստանի շրջանային անվտանգությունը կապում են թուրքական պետությունների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Միակ քաղաքական ուժը, որը բացեիբաց հայտարարում է թուրքական պետության կողմից եկող վտանգների և սպառնալիքների մասին, դա «Հայրենասերների միություն-միավորված ընդդիմություն» կուսակցությունն է: Ի դեպ, «Հայրենասերների միություն» կուսակցությունն այն միակ վրացական քաղաքական կուսակցությունն է, որը հայերի ցեղասպանության հարցի նկատմամբ սեփական դիրքորոշումը հստակորեն արձանագրեց և 1915-23թթ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կապեց վրաց ազգային շահերի հետ:

Հարգելի ընթերցողի ուշադրության ենք ներկայացնում «Հայրենասերների միություն» կուսակցության ղեկավարի` Դավիթ Թարխան-Մոուրավիի կողմից բարձրաձայնված, երկրի արտաքին մարտահրավերների մասին, ծրագրային տեսլականը:

«…Մենք միշտ Թուրքիային պիտի ասենք և ամբողջ աշխարհին բացեիբաց հայտարարենք, որ մեր տարածքների 33%-ը Թուրքիան գողացավ 95 տարի առաջ: Մենք սա պետք է ասենք և՛ Թուրքիային, և՛ ամբողջ աշխարհին:

Մենք պիտի ասենք, որ սա հնագույն վրացական հող է: Մենք պիտի ասենք, որ այս տարածքում ապրում է կես միլիոնից ավելի մարդ, ովքեր այսօր հայտարարում են որ վրացի են:

Մենք ամենուր պիտի ասենք և ամբողջ աշխարհին հասկացնենք, որ այս ժողովրդից խլեցին անուն-ազգանուն, խլեցին հավատ: Լեզուն շատերը պահպանեցին, սակայն շատ-շատերը այն կորցրեցին: Ժողովրդի 60%-ն արդեն չի հիշում նախնիների ազգանունը: Միայն 40%-ն է հիշում, սակայն նրանք էլ թուրքական անուն-ազգանուն են կրում:

Մենք այս ամենն ամբողջ աշխարհին պիտի հասկացնենք:

Մենք անպատճառ պիտի խոսենք այն մասին, որ Օսմանյան կայսրության ժամանակ մի քանի անգամ տեղի ունեցավ վրացիների ցեղասպանություն: Մենք պիտի խոսենք այն մասին, որ Սև ծովը լցվեց այն վրացիների արյամբ, որը թուրքերը թափեցին:

Մենք անպատճառ պիտի ասենք, որ 1000 տարվա ընթացքում ամեն տարի հարկի տեսքով Թուրքիան Վրաստանից երիտասարդ աղջիկ-տղաներ էր տանում: Պատկերացնու՞մ եք սա ինչ մեծ աղետ է…

Իհարկե, մենք միշտ պիտի խոսենք, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպան կայսրություն էր եղել: Հատկանշական է բուլղարների ցեղասպանությունը: Նաև եղավ հայերի ցեղասպանություն, հույների ցեղասպանություն, սերբերի ցեղասպանություն: Այս բոլորի մասին մենք միշտ պիտի խոսենք:

Վրացական քաղաքականությունը պիտի լինի պայքար՝ հանուն նրա, որ Թուրքիան ճանաչի տարբեր ազգերի և ժողովրդների ցեղասպանությունը: Առաջին հերթին վրացիների ցեղասպանությունը:

Ի դեպ, Թուրքիան երդվում է, որ մեր եղբայր երկիրն է ու մեր եղբայր ժողովուրդն է և հենց այնպես չէ որ Աբխազիայում ունի ամուր տնտեսական կապեր, այլ, ուղիղ եմ ասում, որ Թուրքիան Աբխազիայում իր ազդեցությունն է ամրապնդում: Ուղիղ, բացեիբաց ասում եմ, Թուրքիան Աբխազիայի նվաճման հետաքրքրություն ունի:

Թուրքիան ցանկանում է աբխազներին մեր` վրացիներիս, դեմ հանել: Այդ իսկ պատճառով ձգտում է այնտեղ գումար ներդնել, տնտեսական ու քաղաքական հարաբերություններ ամրապնդել:

Մենք, հակառակը, Թուրքիայից պիտի պահանջենք ճանաչել Աբխազիայում վրացիների էթնիկ զտումները:

Աշխարհին մշտապես պիտի հիշեցնենք, որ Թուրքիան այսօր պահանջ է ներկայացնում Օզուրգեթիի, Բաթումիի և Ախալցխայի վրա:

Թուրքերն ամեն ինչ անում են, որ հնարավորինս շատ թուրքեր ստանան Վրաստանի քաղաքացիություն և Աջարիայում աշխատանքի անցնեն:

Ինչու՞ հենց Աջարիայում: Բացեիբաց խոսում են և ուղիղ գրում են բացարձակապես անհեթեթություն, որ 2021 թվականին, Ղարսի պայմանագրի ստորագրումից 100 ամյակի կապակցությամբ պիտի անցկացվի հանրաքվե Աջարիայի կարգավիճակի հարցով:

Հիմա հենց նրանք են հայտարարում, որ արդեն 40 000-ից ավելի թուրք ունի Վրաստանի քաղաքացիություն ու նրանք Բաթումիում և ամբողջ Աջարիայում են ապրում: Թուրքիայի իշխանությունը փորձում է, որ մաքսիմալ շատ թուրք Աջարիայում աշխատանքի անցնի և ժողովրդագրական պատկերը փոխվի:

Հիվանդագին ծրագիր ունեն, որ այս ժողովուրդը, այսինքն` թուրքերը, որոնք ստացել են Վրաստանի քաղաքացիություն և Աջարիայում աշխատանքի են անցել, կպահանջեն հանրաքվեի անցկացում և Աջարիան կառանձնացվի Վրաստանից: Կանցնի Թուրքիայի ձեռքը… »:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ընդամենը 10 օրից` հոկտեմբերի 8-ին…

Վրաստանի հայ համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930