Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ Թուրքիա է ուզում որդուն ժառանգել հայազգի պատգամավորը

Սեպտեմբեր 28,2016 16:00

«Առավոտը» Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցությունը ներկայացնող Սելինա Դողանից հետաքրքրվեց, թե ինչպիսի Թուրքիա է ուզում ժառանգել իր երեխաներին: «Մենք երազում ենք, որ մեր զավակները մեծանան մի մթնոլորտում, որտեղ հանդուրժողականություն կա, որտեղ ամեն ոք տեր է իր ինքնությանը եւ հարգանք ունի այլոց իրավունքների եւ ինքնության հանդեպ; Ուզում եմ, որ մարդիկ մի կողմից՝ սիրեն իրենց երկիրը, մյուս կողմից՝ որպես աշխարհի քաղաքացի մեծանան»,- ասաց Սելինա Դողանը: Նա ափսոսանքով հավելեց, որ դեռեւս Հայաստանում չի եղել, շփվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ, իսկ ավելի լայն ծավալով հայ գործընկերների հետ շփման հնարավորություն չի ունեցել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:

Հարցրինք՝ հե՞շտ է լինել փոքր երեխայի մայր եւ քաղաքական գործիչ: Այս հարցին ի պատասխան էլ տիկին Դողանը նշեց, որ դա ամենադժվար բանն է, քանի որ բալիկն ընդամենը 3 տարեկան է: Հավելեց, որ իր եւ փաստաբան ամուսնու՝ Էրդալ Դողանի ընտանիքը շատ է օգնում իրեն: Շաբաթվա ընթացքում 3-4 օր անցկացնում է Անկարայում կամ այլ քաղաքներում եւ երկրներում է լինում: Ու հիմնականում երեխայի հետ է ճամփորդում, քանի որ թեպետ այդպես շատ դժվար է, բայց ինքն իրեն ավելի հանգիստ է զգում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

27.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930