Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ հաղթեց Քլինթոն-Թրամփ բանավեճում. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 27,2016 23:33

Ո՞վ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների առաջին բանավեճի ընթացքում, դեմոկրատ Քլինթոնը, թե՝ հանրապետական Թրամփը: Բանավեճից անմիջապես հետո անցած մի շարք հեղինակավոր հարցումների համաձայն, մարդկանց մեծ մասը հաղթող է ճանաչել դեմոկրատների թեկնածուին, նշելով, որ Քլինթոնը հանգիստ էր եւ ինքնավստահ, մինչդեռ հանրապետական Թրամփը՝ ճնշող եւ չափազանց հաստատակամ:

Քաղաքական վերլուծաբան Դեյվիդ Փլոուֆեի կարծիքով, Թրամփը տապալեց բանավեճը.

«Բանավեճի ընթացքում նա որոշ դեպքերում չէր կարողանում նույնիսկ կենտրոնանալ: Այսինքն, կային պահեր, երբ բարդ էր նույնիսկ հասկանալ, թե Թրամփն ինչի մասին է խոսում»:

Նյու Յորքի նախկին քաղաքապետ հանրապետական Ռուդոլֆ Ջուլիանիի տպավորությունը բոլորովին այլ է.

«Քլինթոնը բացահայտեց, որ տնտեսությունից բացարձակ անտեղյակ է: Գործարարներից ավելի մեծ հարկեր պահանջելով, ինչպե՞ս է հնարավոր աշխատատեղերն այս երկրում պահել: Ինչո՞ւ գործարարները պետք է ձգտեն ավել հարկեր վճարել»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930