Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամ. «Ընտանիքիս մի օր հաստատ Հայաստանում կտեսնեք»

Սեպտեմբեր 27,2016 21:30

Սեպտեմբերի 25-ին լույս աշխարհ է եկել Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը՝ Արթուր Աբրահամի (Ավետիք Գրիգորի Աբրահամյան) առաջնեկ որդին: Հայր դառնալուց հետո Aravot.am-ը կարճ զրույց է ունեցել «Արթուր Արքայի» հետ:

– Երեխան Բեռլինո՞ւմ է ծնվել:

– Այո:

– Արթուր, Գրիգորը ծնողներիդ առաջի՞ն թոռնիկն է:

– Ոչ: Եղբայրս դուստր ունի:

– Ինչպե՞ս ես պատկերացնում որդուդ ապագան: Համաձայն կլինե՞ս, որ քո ճանապարհով գնա:

– Դեմ չեմ լինի, անշուշտ ընտրությունը կթողնեմ իրեն:

– Հաջորդ մենամարտդ ե՞րբ է:

– Հաջորդ մարտս նախանշված է նոյեմբերի 26-ին:

– Երեխայի ծնվելով կխախտվի՞ հերթական մենամարտից առաջ Հայաստան գալու ավանդույթը:

– Տարվա մեջ մի քանի անգամ գալիս եմ Հայաստան եւ կշարունակեմ գալ:

– Հայաստանում ե՞րբ միասին կտեսնենք Արթուր Աբրահամի ընտանիքին:

– Հստակ չեմ կարող պատասխանել, բայց որ կտեսնեք, հաստատ է:

– Գրիգորի կնքահայրը ո՞վ է լինելու: Հնարավո՞ր է՝ Ուլի Վեգները:

– Կնքելու մասին դեռ չեմ մտածել: Իհարկե,  մի օր հաստատ կնքելու եմ: Կնքահայրը դժվար թե Վեգները լինի, քանի որ մենք կնքահայր ունենք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930