Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղայիս զոհվելուց հետո ուզում էի մեռնել, բայց մտածեցի՝ եթե մեռնեմ, ո՞վ բարձրացնի նրա անունը». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 27,2016 19:44

Այսօր Գյումրու Մուշ թաղամասում՝ նահատակված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի տան մոտակայքում բացվեց ապրիլյան մարտերին զոհված գյումրեցի յոթ հերոսների՝ Վլադիմիր Մելքոնյանի, Մերուժան Ստեփանյանի, Հրաչ Գալստյանի, Ալեքսան Առաքելյանի, Վիկտոր Յուզիխովիչի, Գևորգ Վարդանյանի, Տիգրան Աբգարյանի անունով պուրակ ու փողոց։ Փողոցը հենց այդպես կոչվում է՝ Ապրիլյան մարտերի հերոսների անվան, այն ընդունել է Գյումրու ավագանին։

14469205_1453402744701673_1070795708_n 14508721_1453402594701688_1608220387_n img_4189 img_4190 img_4193

Թաղամասի բոլոր բնակիչները, նույնիսկ մեծ դժվարությամբ, ձեռնափայտով տեղաշարժվող տարեց մարդիկ եկել էին մեծարելու իրենց հերոսներին։ Խաչքարի բացման պատիվը ընձեռվեց մեր յոթ հերոսների հարազատներին։

Խաչքարն օրհնելուց, առ Աստված աղոթք բարձրացնելուց հետո, ելույթի ձայն խնդրեց Աիդա Սարգսյանը, որի որդին ևս զոհվել է հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելիս, ու դիմելով քառօրյա պատերազմի հերոսների ծնողներին՝ասաց․«Ուզում եմ, որ այս խաչքարերն այլևս չավելանան, թող մեր ազգը հերոսներ շատ ունենա, բայց ոչ կյանքի գնով, այլ հաղթանակներով, ողջ, առողջ տուն վերադառնան։ Սիրելի մայրեր, ես ձեր բախտակիցն եմ, մենք պետք է ուժ հավաքենք, մեր երեխաների փառքն ու պատիվը բարձր պահելու համար, ես երեխայիս մահից հետո ուզում էի մեռնել, բայց մտածեցի՝ իմ մահից հետո իմ երեխայի անունը բարձրացնող ու տարածող չի լինի։ Խնդրում եմ ուժ հավաքեք, որ մեր երեխաներին հիշողները շատ լինեն, թող լույս իջնի մեր հերոսների գերեզմաններին, վստահ եղեք իրենք մեզ տեսնում են․․․»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930