Պոլսահայ մտավորական՝ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սեւան Նշանյանի ընտանիքին՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման հանդիսավոր արարողության մասին որոշ մանրամասներ ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը. հենց նա էլ Սևան Նշանյանի փաստաբանին է հանձնել մեդալը:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ախոյանը ցավով նշեց, որ Սևան Նշանյանին անազատության են դատապարտել իր համարձակության և քաղաքական հայացքների համար: «Պատկերացնում եք` նրան դատապարտել են 17 տարվա ազատազրկման սեփական այգում իբր ապօրինի տուն կառուցելու համար»:
Ըստ Արագած Ախոյանի`Սևան Նշանյանին մեդալ հանձնելու որոշումը կայացվել էր դեռ 2014-ին, բայց քանի որ նա գտնվում է բանտում, մեդալը հանձնելու հարմար պահ չէր լինում: Իսկ այժմ հարմար պահն էր, քանի որ կամաց-կամաց մտավորականի ազատ արձակման ալիք է բարձրանում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ