ՀՀ անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ «Իսկանդերի» ցուցադրությունն ուղղված էր ներքին լսարանին և Ադրբեջանին:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը հայտնեց, որ դա ինչ-որ առումով փարատեց հասարակության շրջանում գոյություն ունեցող կասկածները:
Իսկ Ադրբեջանին սանձելու նպատակ ուներ. «Իհարկե, դա իր դերակատարությունը կունենա, բայց Ադրբեջանը չի ցանկանում սանձազերծել լայնամասշտաբ պատերազմ, նա վարում է բաստուրմայի քաղաքականություն` տաշելով-տաշելով իրականացնում է Հայաստանին ոչնչացնելու քաղաքականություն: «Իսկանդերը» գուցե և զսպի, բայց շարունակվելու են սահմանային ռմբակոծումներն ու միջադեպերը»:
Ըստ Արա Պապյանի` «Իսկանդերի» ցուցադրության հարցում ռուսական կողմն էլ ուներ իր շահը. «Ռուսաստանի հիմնական նպատակն էր վերականգնել իր` տատանվող ազդեցությունը Հայաստանում և մի տեսակ վստահություն ներշնչել, որ զենք եմ մատակարարում ոչ միայն Ադրբեջանին, այլև ձեզ: Մյուս նպատակը նոր շուկա ստեղծելն է: Ուստի հաջորդ քայլը լինելու է Ադրբեջանին «Իսկանդեր» վաճառելը: Դա ուղերձ էր Ադրբեջանին, որ հավասարակշռությունն ապահովելու համար դու էլ պիտի «Իսկանդեր» գնես»:
Կարդացեք նաև
Հարցին` հնարավո՞ր է «Սասնա ծռեր» խմբի անդամներին համաներում շնորհվի, պարոն Պապյանը պատասխանեց` շեշտելով, որ այս հարցում մեծ դերակատարություն կունենա այն, թե ինչ մեղադրանք կառաջադրվի նրանց ու ինչ հոդվածով նրանք կդատվեն. «Նրանց համաներում զուտ դատական ճանապարհով չի լինի: Նախագահն է հրաման արձակում երկրում ստեղծված փոփոխությունների պարագայում: Բայց կարծում եմ, որ համաներումը խմբի անդամներից գոնե մի մասի վրա կտարածվի: Կարևոր հանգամանք կա. մարդիկ են սպանվել, պիտի բացահայտվի` ով է արել: Ի վերջո, գործ ունենք ծանր հանցագործության հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
« «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ »
wow
իսկ, հաճիք, կարո՞ք էք ասել թէ որո՞նք են արդեօք այդ տպաւորիչ Կեդրոնի մնացեալ անդամներն ու վարչականները…
եւ եթէ կատարելու էք այդպիսի տարրական պրպտումի եւ լուսաբանման աշխատանք, հաճեցէք նաեւ ասել թէ, ՀՀ-ի այս նախկին դեսպանը, որ ինքզինք հանգստեան կոչեց 45 տարեկանին, պետական թոշակ ստանո՞ւմ է… իսկ եթէ այո՞, ինչ գումարի