Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարությունների անվանափոխմամբ վարչապետը փորձում է կյանքի կոչել տնտեսության զարգացման իր պատկերացումները»

Սեպտեմբեր 27,2016 18:17

«Նոր վարչապետն ունի երկրի տնտեսության զարգացման վերաբերյալ իր պատկերացումները, կառավարման իր մոդելները եւ փորձում է իր պատկերացումները կյանքի կոչել նախարարությունների անվանափոխությամբ»,- այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Կհաջողվի՞ վարչապետին նախարարությունների անվանափոխմամբ կյանքի կոչել տնտեսության զարգացման վերաբերյալ իր պատկերացումները, քաղաքագետը չի կարողանում կանխագուշակել.

«Հանրության համար այս ամենն առ ոչինչ են, որովհետեւ հանրությունը սպասում է կոնկրետ արդյունքների, իսկ արդյունքները միանգամից չեն լինում, որոշակի ժամանակ պետք է անցնի, որ կարողանանք գնահատական տալ, թե ինչքանով են նոր վարչապետի պատկերացումները համահունչ երկրի զարգացմանն ու հանրության սպասումներին»:

A seminar on the topic of 'Prospects of development of the political process' in frames of 'Armenia 2017-2022 realistic programs' took place at Herankar Center

Նա համամիտ չէ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների գնահատականներին, որոնք նոր վարչապետի գործողություններում արձանագրել էին շոուի տարրեր. «Վարչապետի առաջին քայլերը կարեւոր են, որ հանրությունը տպավորություն ստանա, թե ինքը ինչ վարչապետ է: Այդ իմաստով նրա կողմից որոշակի PR քայլեր են արվում, ինչը տրամաբանական է, որովհետեւ ցանկացած նոր վարչապետ հենց այդպես էլ կվարվեր: Հանրության մեջ կան մարդիկ, որոնք, ի սկզբանե, չեն հավատում, որ նոր վարչապետին կհաջողվի ինչ-որ բան անել, որովհետեւ համոզված են, որ Հայաստանում վարչապետների փոփոխությամբ չէ, որ հնարավոր են լուրջ փոփոխություններ, հանրության մյուս մասը, ճիշտ հակառակը, մեծ հույսեր ունի, որ այս նոր վարչապետը տարբերվում է մյուս գործիչներից, հանրապետական գործիչ չէ ու կարող է ինչ-որ բան փոխել: Հանրության ճնշող մեծամասնությունը ավելի սպասողական վիճակի մեջ է, փորձում են հասկանալ՝ այս վարչապետի քայլերն ինչին են ուղղված լինելու եւ որոշակի ժամանակ է պետք, որ ամբողջական գնահատական լինի, թե արդյոք կհաջողվի նրան իր այս քայլերով հասնել հաջողության, թե՝ ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930