Լրահոս
Օրվա լրահոսը

«Իբրեւ ցանկացել է ռադիոկապ ապահովել «Սասնա ծռերին». նոր ձայնագրություն` Եղնուկյանի գործով (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2016 17:58

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքն ընդդեմ դատախազի անգործության: «Դատախազությունը կամ չի քննում մեր ներկայացրած դիմում-բողոքները, կամ քննում է` առանց պատճառաբանություն ներկայացնելու: Քննչական մարմինն ու դատախազությունը չեն աշխատում»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով դատարանի որոշումը` դժգոհեց Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Մինչ նիստի մեկնարկը «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն ասել էր, որ իր գործով ինչ-որ նոր ձայնագրություն է ի հայտ եկել: Տիգրան Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ձայնագրության մասին է խոսքը: «Ինչ-որ մեկը խոսում է ինչ-որ մեկի հետ` «ինչպես անել, որ կարողանանք ռադիոկապով կապնվել Ձեր հետ…»: Հավանաբար, «Սասնա ծռերի» տղաների մասին է խոսքը: Մեղադրանք են առաջադրել, իբրեւ թե Կարո Եղնուկյանը ցանկացել է ռադիոկապ ապահովել «Սասնա ծռերի» տղաներին»,-ասաց Տիգրան Հայրապետյանը, ով մեղադրանքն անհիմն է համարում:

Նա տվյալ ձայնագրությունը «մոտավոր ապացույց» որակեց:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանի կալանքը երկարաձգվել էր երկու ամսով: Փաստաբանը դատարանի գործողություններն անօրինական է որակում:

Մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930