Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղում ապրում են Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից հարկադրված վերաբնակվածները: Այդ գյուղից են սերում Խորհրդային Միության մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, բազմաթիվ զինվորականներ:
Բնակավայրի 2 ծայրին, միջպետական ավտոճանապարհի եզրին տեղադրված են «Զորական» անվանումով ցուցանակներ: Գյուղի բնակիչները բնակավայրի երկու ծայրին տեղադրել են ավելի փոքր չափի «Չարդախլու» անունով ցուցանակներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ