«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը վստահեցնում է, որ Կարեն Կարապետյանի օրոք «Գազպրոմը» հսկայական տնտեսական կորուստներ է ունեցել:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա ցավով նշեց, որ 2017-ի ապրիլ-մայիսից հետո իշխանությունը կշարունակի մնալ նույն մարդկանց ձեռքերում, և այստեղ էական չէ` Կարեն Կարապետյանը կշարունակի որպես վարչապետ պաշտոնավարել, թե` ոչ:
Արա Պապյանի համոզմամբ` խնդիրը համակարգի մեջ է և որքան էլ ըստ Կարապետյանի` նոր նշանակված նախարարները համեստ ու պարկեշտ մարդիկ են բրգաձև համակարգում կամ նրանք փոխվելու են, կամ դուրս մնալու:
Որպես օրինակ` պարոն Պապյանը բերեց մաքսային ոլորտում գոյություն ունեցող իրավիճակը, երբ պետի փոփոխությունից հետո կրկին շարունակվում է կաշառակերությոնը. «գուցե որպես լավ մենեջեր Կարեն Կարապետյանը լավ գիտի իր գործը, բայց «Գազպրոմը» վերջին տարիներին տնտեսական հսկայական կորուստներ է ունեցել, իր շուկայական արժեքը երկու-երեք անգամ ընկել է, ուստի ես չունեմ տեղեկություններ, որ Կաեն Կարապեյանը «Գազպրոմը» ավելի լավը դարձրեց: Արա Պապյանը թեման եզրափակելով նշեց, որ փոփոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ ժողովուրդն իր քվեով ձևավորի իշխանություն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ