Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Մահտեսյանի խոսքերով «Բարվա» ընկերությունը ոչ բոլոր մրցույթներում է հաղթում

Սեպտեմբեր 27,2016 17:48

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը  սեպտեմբերի 27-ին ներկայացրեց ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքները:

Ներկայացմանը մասնակցում էր նաեւ ֆինանսների նախարարության գնումների մեթոդաբանության բաժնի պետ Վահե Մահտեսյանը: Նա ասաց, որ չի ուզում բանավեճի մեջ մտնել: Ըստ նրա, փաստարկները կներկայացվեն հաշվետվությանը մանրամասն ծանոթանալուց հետո:

«Բողոքների խորհուրդը, երբ  որ որոշում է, որոշումը պարտադիր է դառնում կատարման համար: Բողոքը լինում է ժամկետում, երբ դեռ պայմանագիրը կնքված չէ: Եթե խորհուրդը բավարարում է բողոքատուի բողոքը, ուրեմն՝ վերականգնվում են այդ գործընթացում մասնակցի իրավունքները»,- ասաց նա:

Անդրադառնալով «Բարվա» ընկերությանը, որը տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքերով հաղթում է բոլոր մրցույթներում, չնայած որ գնում է հակակարկտային կայաններ եւ ավելի թանկ գնով վաճառում, Վահե Մահտեսյանն ասաց, որ ընկերությունը ոչ բոլոր մրցույթներում է հաղթում. «Բարվան» շատ բողոքներ ունի, որոնք մերժված են: Բնավ չլինի այնպիսի տպավորություն, որ ես պաշտպանում եմ այս կազմակերպությանը, ամենեւին չեմ ճանաչում: Ուղղակի «Բարվայի» ներկայացրած շատ բողոքներ կան, որոնք մերժված են: Ինչ վերաբերվում է կոնկրետ իր համար տեխնիկական բնութագրերին, եթե ձեր հաշվետվության մեջ մանրամասն կա՝ ինչն է, եթե նման խնդիր կա, պետք է դրան լուծում տրվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930