Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ես այնքան վտանգավոր եմ իշխանության համար…». Կարո Եղնուկյանի բողոքը մերժվեց. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2016 17:25

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվեց «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքն ընդդեմ դատախազի անգործության:

sam_5419 sam_5417 sam_5416sam_5415Եղնուկյանի` նիստերի դահլիճ մտնելուն պես նրա կողմնակիցները ծափահարեցին:

Ավելի վաղ նրանք պաստառներով հավաքվել էին դատարանի մուտքի մոտ: Մինչեւ դատավորը կգար, Կարո Եղնուկյանն ասաց, որ իր հանդեպ մեղադրանքը շինծու է. «Մեղադրում են` իբր թե ես հայտարարել եմ, որ տեխնիկայի տեղաշարժ կա, բայց դրա վերաբերյալ որեւէ փաստ չկա: Հիմա էլ ինչ-որ նոր ձայնագրություն է ի հայտ եկել…»:

sam_5432Այնուհետեւ Կարո Եղնուկյանը դատավորին պարզաբանեց, թե ինչու է բողոք ներկայացնում դատախազի դեմ. «Պահանջում եմ, որ դատախազությունն անի այն, ինչ պարտավորված է  անել` պատասխանել իմ հարցումներին, թե ինչու են մինչեւ հիմա ինձ մեղադրում օժանդակելու մեջ, երբ արդեն պատանդներ չկան: Եթե նույնիսկ դուք այսօր իմ միջնորդությունը բավարարեք, էապես բան չի փոխվելու: Դատախազը կրկին կասի` «այսօր անձրեւ է գալիս, չենք պատասխանում»: Ես էլ ստիպված նորից պետք է դատի տամ դատախազությանը…այսպես նույն չլոցին է, քանի որ դատարանն իրավունք չունի դատախազի որոշումները քննարկել, որոշել` ճի՞շտ են, թե սխալ: Կարծում եմ` իշխանությունները պարտադրել են դատարանին իմ դեմ որոշում ընդունել:  Միեւնույնն է` այսպես եմ վարվում, որ հետագայում ինձ Եվրոպական դատարանը կամ իշխանական ինչ-որ օղակներ չասեն, թե Եղնուկյանը բոլոր հնարավոր տարբերակները չէր օգտագործել: Ես այնքան վտանգավոր եմ իշխանության համար, որ թույլ չեն տալիս անգամ երեխաներիս տեսնեմ»:

sam_5427Կարո Եղնուկյանը հավելեց. «Նաեւ կուզեմ, որ դատարանը լինի ազատ անկախ եւ արդար: Արդար լինելը դատարանի ձեռքում է, անկախը` ոչ: Որպեսզի արդար լինի, պետք է թասիբ ու նամուս ունենա` արժանապատվություն»:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով` դատավորը հայտնեց, որ Կարո Եղնուկյանի փաստաբանի ներկայացրած բողոքի միջնորդությունը մերժվում է: Որոշումը վրդովվեցրեց նիստին ներկաներին:

sam_5434Հիշեցնենք` Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930