Ադրբեջանը բանակցություններ է վարում համաշխարհային առաջատար ձեռնարկությունների հետ՝ 280 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիան յուրացնելու ուղղությամբ: Այս մասին Բաքվում ընթացող ADEX 2016 ցուցահանդեսում լրագրողներին ասել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Ջամալովը նշել է, որ այսօր Ադրբեջանում մշակվում է պաշտպանական նշանակության 125 տեսակի արտադրանք:
«Առաջնահերթ կարելի է համարել «օդ-օդ» և «երկիր-օդ» տեսակի հրթիռների մշակման նախագծերը»,- ասել է Ջամալովը:
Հիշեցնենք, այսօր Բաքվում պաշտոնապես բացվել է ADEX 2016 երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որտեղ տարբեր ընկերություններ ներկայացնում են նորագույն սպառազինություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ