Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում զոքանչասեր փեսաները եւ փեսայասեր զոքանչները հուզվեցին

Սեպտեմբեր 27,2016 17:12

Բարձրաստիճան պաշտոնյաների զոքանչների թեման ԱԺ-ում մի պահ բուռն աժիոտաժ առաջացրեց:

Ինչպես տեղեկացրել ենք, քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Այն պետք է կարգավորի բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման եւ ոչ պատշաճ իրականացման կամ ժամկետներում չներկայացման դեպքում առաջացող իրավահարաբերությունները:

Հեղինե Բիշարյանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարցրեց՝ ինչպե՞ս ենք վարվելու այն անձանց հետ, որոնք երրորդ դեմքեր են. «Բնականաբար, զոքանչը հեչ մի կապ չունի իր փեսայի հետ, իրար ատող մարդիկ են, բայց չգիտես ինչու, ամբողջ հարստությունը գրանցում են զոքանչի անունով»:

ԱԺ նիստերի դահլիճում սա վեճի տեղիք տվեց: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի մեկնաբանությամբ՝ զոքանչասեր փեսաները եւ փեսայասեր զոքանչները հուզվեցին:

Հեղինե Բիշարյանն էլ արձագանքեց. «Ես էլ եմ զոքանչ, ոչինչ, խնդիրը դրա մասին չի: Խնդիրը նրա մասին է, որ հարաբերություններում կարծես թե այնքան ջերմ չեն, բայց միլիարդները վստահում են զոքանչներին: Մարդկանց հաշիվներում այնպիսի գումարներ կան, որոնք որեւէ կապ չունեն այդ գումարների ստեղծման հետ»:

Արփինե Հովհաննիսյանն էլ կատակեց՝ «Ասացիք, դուք էլ եք զոքանչ, ձե՞զ էլ են այնքան վստահել, ինչքան մյուսները՝ իրենց զոքանչներին»:

Հեղինե Բիշարյանը նաեւ նախարարից պահանջեց գնահատական տալ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ ընտրակաշառք բաժանելու լուրը, որն արդեն նա հերքել էր: Նա հարցրեց՝ ի՞նչ ենք անելու, որ տեղի չունենա դա:

Նախարարն ասաց, որ ընտրակաշառքի հետ կապված օրենքում իրենց մոտեցումները ամրագրել են, իսկ կոնկրետ այդ լուրը նրան ծանոթ չէ, չի հասցրել ծանոթանալ:

Հեղինե Բիշարյանն էլ ահազանգեց, որ Գյումրիում արդեն սկսել են հավաքել անձնագրերը. «Սա շատ կոպիտ խախտում է, որ քաղաքացիներին պարտադրում են անձնագրերը տալ»:

Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ երբ ծանոթանա եւ իր արձագանքի անհրաժեշտությունը լինի՝ անպայման կարձագանքի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930