Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակունյաց փողոցը կրկին փակելու են, եթե Տարոն Մարգարյանը կոյուղու հարցը շտապ չլուծի (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Սեպտեմբեր 27,2016 17:02

Քիչ առաջ Արշակունյաց 278 հասցեի վեց ընտանիքներ` մեծով փոքրով փակեցին Արշակունյաց պողոտան: Մի քանի րոպե երթեւեկությունը կանգնելուց հետո բնակիչները որոշեցին բացել փողոցը` սպառնալով` եթե իրենց կոյուղու հարցը չլուծեն, ավելի երկարաժամկետ են փակելու:

Բանն այն է, որ այս հասցեի հարեւանությամբ, որտեղ տեղակայված է նաեւ Վարդանանք ռեստորանը, մի կառուցապատող խորը հիմք է փորել եւ փակել ընդհանուր օգտագործման կոյուղին, ինչի հետեւանքով կեղտաջրերը լցվում են բնակիչների տները: Երբ նրանք բողոքել եւ պահանջել շինարարությունը դադարեցնել եւ կոյուղին բացել, կառուցապատողը ասել է` ես նախագծային բոլոր փաստաթղթերն ունեմ: Բնակիչների խոսքերով, իրենք կառուցապատողի դեմ ոչինչ չունեն, իրենց բողոքը Շենգավիթ Վարչական շրջանի եւ Երեւանի քաղաքապետարանի դեմ է, որոնց ենթակայությամբ գործող պաշտոնյաները նման «անօրինական նախագիծ» են կազմել:

koyuxi-5 koyuxi-4 koyuxi-2  «Ինչպե՞ս կարելի է կոյուղու խողովակը փակելու թույլտվություն տալ եւ մի ամբողջ թաղամասի թողնել առանց կոյուղատարի: Սարսափելի հակահիգիենիկ վիճակ է, կեղտաջրերը լցվում են մարդկանց տները, բակերը: Բազմազավակ ընտանիքներ են այստեղ բնակվում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը` Արմինե Մկրտչյանը:

Բնակիչների խոսքերով, իրենց խնդրի մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որն այսօր բնակիչներից մեկին պատասխանել է ` խնդիրն ուսումնասիրման փուլում է:

Մեկ այլ բնակչի խոսքերով էլ, այդ նույնն է, որ կենսաապահովման ինչ-որ ենթակառուցվածք կտրեն ու ասեն`բոլոր փաստաթղթերն ունենք:

«Նույն Տարոն Մարգարյանը օրը մի քանի անգամ օգտվում է չէ՞ կոյուղուց, եթե նրա հետ այսպիսի խնդիր առաջանար, դիմեր համապատասխան մարմինների, ասեին սպասի, ի՞նչ կաներ: Խնդիրը հրատապ է, տասնյակ մարդիկ այս պահին չեն կարողանում օգտվել կոյուղուց: Փոքր երեխաներ են, լվացք, լողանալ, ինչպե՞ս անենք, կեղտաջրերը լցնում ենք կոյուղատար, բարձրանում լցվում է տուն»:

koyuxi-3koyuxi-1Արդեն քանի օր է այս բնակիչների բակերը կոյուղաջրերից խոնավացած են, բաղնիք-զուգարաններում կեղտաջրերը դուրս են տալիս, կոյուղատարը փակվելու հետեւանքով անգամ փողոցի դիտահորից է կեղտաջուրը բարձրացել եւ շրջապատում գարշահոտ տարածել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930