Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հետաքրքրվել է Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքների դժվարությունների մասին

Սեպտեմբեր 27,2016 16:32

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 27-ին
այցելեց «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի»
Տրանշ 2-ի Աշտարակ – Թալին, Տրանշ 3-ի Թալին – Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ –
Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածներ, որտեղ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում։

Ճանապարհի Աշտարակ – Թալին հատվածում «Հյուսիս – հարավ ճանապարհային
միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի
գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը նախարարին ներկայացրեց
իրականացվող աշխատանքների ընթացքը։

Տրանշ 3-ի Թալին – Գյումրի ճանապարհի Թալին – Լանջիկ և Լանջիկ – Գյումրի
ճանապարհահատվածներում, որտեղ ներկայում իրականացվում են հողային
աշխատանքներ, ճանապարհի լայնացում, արհեստական կառուցվածքների
շինարարություն, նախարարը զրուցեց ճանապարհաշինարարների հետ, հետաքրքրվեց աշխատանքների կատարման ընթացքում առաջ եկած դժվարությունների մասին։

Թալին – Լանջիկ և Լանջիկ – Գյումրի ճանապարհահատվածների շինարարությունն
իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության
աշխատանքային բազայում, որտեղ տեղակայված է նաև բետոնի գործարանը,
տեխնիկական հսկողություն իրականացնող «Սպեա Ինջենյերիա Ս.պ.Ա և Այ-Ար-Դի
Ինջինիրինգ Ս.ր.Լ» ՀՁ-ի» գլխավոր ինժեներ Բորիս Սպասովը նախարարին
ներկայացրեց վերահսկողական աշխատանքների ընթացքը։ Ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքներն իրականացնող կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության ծրագրի ղեկավար Ջու Շաոչինն էլ նախարարին ներկայացրեց շինարարական աշխատանքներն ու հետագա անելիքները։

«Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր
ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր
չափորոշիչներին համապատասխան 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի – Երևան – Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930