ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը և ՀԱԱՀ ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) տնօրեն Վարդան Ուռուտյանը սեպտեմբերի 22-ին և 23-ին այցելեցին Վիրջինիա նահանգի Բլաքսբուրգ քաղաքում գտնվող Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ և նահանգային համալսարան (ՎիրջինիաԹեք): Նրանք հանդիպեցին ՎիրջինիաԹեքի նախագահ Թիմըթի Սենդսի և համալսարանի այլ ղեկավարների հետ: Համաձայն ՀԱԱՀ-ի և ՎիրջինիաԹեքի միջև 2014թ. դեկտեմբերին կնքված Փոխըմբռնման հուշագրի, երկու համալսարանների միջև ստեղծվել են համագործակցության և բարեկամության կապեր, որոնց նպատակն է նպաստել երկկողմանի ուսումնագիտական, մշակութային և կադրային փոխանակումների զարգացմանը:
ՎիրջինիաԹեք համալսարանի նախագահ Թիմըթի Սենդսի հետ հանդիպման ժամանակ պրոֆեսոր Թարվերդյանը և դոկտոր Ուռուտյանը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր այնպիսի հարցեր, ինչպիսիք են ուսանողների և դասախոսների փոխանակումները, կրթության բնագավառում սննդի անվտանգության խնդիրները, մի շարք մասնագիտությունների, մասնավորապես՝ պարենամթերքի տեխնոլոգիայի և ագրոբիզնեսի գծով կրթական ծրագրերի համատեղ մշակումը, վարչական աշխատանքի բնագավառում փորձի փոխանակումը:
Պարոն Թարվերդյանը և պարոն Ուռուտյանը հանդիպում ունեցան նաև Վիրջինիա Թեք համալսարանի Դասախոսների զարգացման և կրթական հետազոտությունների կենտրոնի տնօրեն ՓիթըրԴուլիթլի հետ, ով հյուրերին ծանոթացրեց Վիրջինիա Թեքում դասախոսներիվերապատրաստման, ուսումնական պլանների մշակման և բարեփոխման գործընթացին: Իսկ Ռեսուրսների կառավարման և հաստատութենական արդյունավետության կենտրոնի ղեկավար Քեն Սմիթի հետ պարոն Թարվերդյանը քննարկեց կրթական ծրագրերի հավատարմագրմանն առնչվող հարցեր: Կարևոր հանդիպումներից մեկն էլ Վիրջինիա Թեքի՝ արտաքին կապերի գծով փոխնախագահ Կարլ Մարկգրաֆի հետ էր:
Առհասարակ այցը կարևոր նշանակություն ունեցավ երկու համալսարանների հաստատութենական զարգացման տեսակետից, մասնավորապես կարևորվեցինուսման որակի ապահովումը, կրթական ծրագրերիհավատարմագրումը, ուսանողների ևդասախոսներիփոխանակման ծրագրերը և արտադրություն-կրթություն գործակցության ռազմավարության բարելավումը:
Կարդացեք նաև
Բլաքսբուրգում ՀԱԱՀ ռեկտորի հանդիպումների գործնական արդյունքներից մեկը կլինի նոյեմբերին Վիրջինիա Թեք համալսարանի պատվիրակության այցը Հայաստանի ազգային ագրարային համալսարան, որի հիմնական նպատակներից մեկը ԱՈՒԿ-ի բազայի վրա Վիրջինիա Թեքի և ՀԱԱՀ-ի երկակի դիպլոմի ծրագիր սկսելու հնարավորության գնահատումն է:
ՀԱԱՀ պատվիրակության այցը Նորարարություն հանուն գյուղատնտեսական կրթության և վերապատրաստման (ԻննովԵՅԹ- Հայաստան) նախագծի շրջանակում էր, որի ծրագրային ղեկավարումն իրականացնում է ԱՄՆ չորս համալսարանների կոնսորցիումը՝ Վիրջինիա Թեքի գլխավորությամբ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարան