Այսօր Բաքվի էքսպո-կենտրոնում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Իշլիքի հետ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպումը տեղի է ունեցել ADEX 2016 երկրորդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ ներկա է եղել նաև Իշլիքի գլխավորած պատվիրակությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր, անդրադարձել մասնագետների պատրաստման, փորձի փոխանակման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն առաջացնող այլ թեմաների:
Այսօր Բաքվում պաշտոնապես բացվել է ADEX 2016 երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որտեղ տարբեր ընկերություններ ներկայացնում են նորագույն սպառազինություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ