Արդեն մի քանի ժամ է Արմենիա Մարիոթ հյուրանոցի բակում` «Միթինգ Փոինթ» բացօթյա սրճարանում, մեկնարկել է Կովկասի ամենաերկար շտրուդելի օրը, կամ` ավստրիական օրը Մարիոթում:
Վիեննական ձեւով պատրաստված խմորեղենը կարող են մինչեւ ժամը 18:00 համտեսել բոլոր ցանկացողները եւ միաժամանակ ձեռք բերել եզակի հնարավորություն` շահելու միջոցառման գլխավոր մրցանակը` ուղեւորություն երկու հոգու համար դեպի Վիեննա: Այս տարվա շտրուդելն ունի 147 մետր երկարություն: Խաղարկությանը, բացի ավիատոմսերը, լինելու են նաեւ այլ արժեքավոր նվերներ: Ի դեպ, կազմակերպիչները նշում են, որ խաղարկության մասնակիցները անպայման ժամը 18:30-ին ներկա լինեն, քանի որ ներկա չլինելու դեպքում իր անունով հաղթող տոմսը կհամարվի անվավեր:
Միջոցառումը կազմակերպել են Արմենիա Մարիոթ հյուրանոցը եւ Ավստրիական ավիաուղիները: Հաղթող անձնավորությունը հնարավորություն կունենա երկու օր գիշերակաց՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցի կողմից, իսկ ավիատոմսերը` Ավստրիական ավիաուղիների, լինել Վիեննայում:
Շտրուդելի օրվա հատուկ հյուրերն են հանդիսանում «Օրրան», ՍՕՍ մանկական գյուղեր եւ Հայաստանի Մանուկների հիմնադրամ ՀԿ-ների սաները, որոնց համար լինելու է անվճար հյուրասիրություն: Ըստ կազմակերպիչների` այս համատեղ նախաձեռնությունն ամենամյա բնույթ է կրում, եւ նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը` նմանատիպ ՀԿ-ների գործունեության մասին:
Կարդացեք նաև
Հասմիկը եւ Էլենը չնայած վերջին տարիներին միշտ մասնակցել եւ չէին շահել, այս տարի էլ շատերի պես մասնակցում էին այս միջոցառմանը`հույս ունենալով, որ այս անգամ «բախտը կժպտա» հենց իրենց եւ այս տարի Վիեննա նրանք կմեկնեն:
Նշենք, որ ավստրիական օրը Մարիոթում, արդեն 9-րդ տարին է, որ նշվում է:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ